Հանրահավաք. ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն ժամանել է

Հանրահավաք. ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն ժամանել է

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում է գտնվում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցն իրադարձությունների վայրից, հրապարակում հավաքվել է մոտ 1 500 հոգի, հանրահավաքը շուտով կսկսվի:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց շուրջօրյա ցույցեր սկսել: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին հայտնեց, որ շուրջօրյա հանրահավաքների նախնական տևողությունը կլինի 7 օր:

Ինչպես նշել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, իրենց հաշվարկներով գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1 500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում 200-300 մարդ կար, ոչ ավելի:

7  01.10.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---