1 հոկտեմբերի 2011 - 15:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդապետի կարծիքով ԱԱԽ-ի հայտարարությունն ուշացած է

Ազգային անվտանգության խորհուրդի քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի աշխատանքներին մասնակցում են նաև Հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոս։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։ Նա նշեց, որ ինքն ուրախ է այս նախաձեռնության, հայտարարության համար, սակայն հույս ունի՝ գործընթացը կլինի հետևողական։

«Հայտարարելը մեկ խնդիր է, գործն իրականացնելը՝ մեկ այլ։ Ժամանակը պիտի ցույց տա, թե այդ հայտարարությունը որքանով է եղել արդյունավետ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ ասաց վարդապետը։ Նա հավելեց, որ սա իրականում ուշացած հայտարարություն է, քանի որ իրենք վաղուց էին նման քայլի, նախաձեռնության անհրաժեշտության մասին խոսում։

Ասուլիսի մյուս մասնակից Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ իրեն մտահոգում է «քայքայիչ աղանդ» հասկացությունը. «Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են որոշելու՝ որն է քայքայիչ»։ Քահանան նշեց, որ այս առումով«քայքայիչ աղանդ» արտահայտությունը շատ նման է «ոչ պատշաճ հոգևորսությանը»։

ՖՈՏՈՇԱՐՔ