1 հոկտեմբերի 2011 - 16:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արման Մուսինյան. Իշխանությունների հետ երկխոսությունը վերսկսելու հստակ պայմանավորվածություն դեռ չկա

Իշխանությունների հետ երկխոսությունը վերսկսելու մասին կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նա հաղորդել է, որ իրենց դեռ չի հաջողվել կապվել իշխանությունների կողմից պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, բայց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը խոստացել է հարթել այդ հարցը:

Երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը վերածվել է շուրջօրյա նստացույցի, Լևոն Տեր-Պետրոսյանը հաղորդել է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 1-ին շուրջօրյա նստացույցերի հետ միասին վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին պատասխանատու նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի համար: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա նստացույցերը»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ