Նիկոլայ Բարանով. Ղարաբաղի շուրջ բանակցություններում առանց Ռուսաստանի միջնորդության անհնար է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի միջնորդությւոնը զգալի նշանակություն ունի այդ խնդրի լուծման համար: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Բարանովը «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում:

«Հարավային Կովկասը Ռուսաստանի շահերի գոտին է, և առանց նրա միջնորդության բանակցային գործընթացն անհնար է պատկերացնել»,- ասել է նա: Քաղաքագետի կարծիքով, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը Վլադիմիր Պուտինի վերադառնալու դեպքում արամատապես չի փոխվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---