Բակո Սահակյան. Առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեխանիզմը ողջ հայության ներուժի օգտագործումն է

Բակո Սահակյան. Առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեխանիզմը ողջ հայության ներուժի օգտագործումն է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում մեկնարկած երկրորդ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո մասնակցել է երրորդ տնտեսական համաժողովի նիստին:

Իր ողջույնի խոսքում նախագահը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում երկրի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում, ամեն մի քայլ, որը կնպաստի գործարար կյանքի աշխուժացմանը, տնտեսության զարգացմանն ու անկախ պետականության հիմքերի շարունակական ամրապնդմանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ դա համազգային նշանակության խնդիր է, որի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից են ինչպես համայն հայության ջանքերի ու ներուժի օգտագործումը, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հաստատումը արտերկրի տարբեր ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի հետ:

Երկրի ղեկավարը համաժողովում քննարկվելիք թեմաները որակել է հրատապ ու արդիական, որոնք պարունակում են փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ:

Համաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---