Բակո Սահակյանը Հայաստանի վարչապետին հանձնեց Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Բակո Սահակյանը Հայաստանի վարչապետին հանձնեց Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել Է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը Տիգրան Սարգսյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով ՀՀ վարչապետը պարգևատրվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և տնտեսության, մշակույթի, կրթության ու գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---