Հայաստանի նախագահը շնորհավորել է Չինաստանի ղեկավարին ՉԺՀ կազմավորման տարեդարձի առթիվ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Չինաստանի ղեկավարին ՉԺՀ կազմավորման տարեդարձի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին՝ ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Հու Ձինթաոյին և Չինաստանի բարեկամ ժողովրդին.

«Մեծ գոհունակությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին ու հաջողություններին հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Անշեղորեն բարձրացել է Չինաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու շարունակական ակտիվ գործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կընլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---