Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք ավելի շատ հաշվի պետք է նստենք ԲՀԿ-ի հետ, այլ ոչ թե ՀՀԿ-ի

Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք ավելի շատ հաշվի պետք է նստենք ԲՀԿ-ի հետ, այլ ոչ թե ՀՀԿ-ի

PanARMENIAN.Net - Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, թե միայնակ է գնալու ընտրությունների և որ իր գլխավոր մրցակիցը տեսնում է ՀՀԿ-ին, ինչը լավ է, քանի որ մրցակցություն կլինի: Այս մասին իր ելույթում նշել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«ԲՀԿ-ն շատ ավելի բնական կուսակցություն է, գտնվեց մի լիդեր, որն իր տնտեսական կարողություններով կարողացավ որոշակի բաների հասնել: Իր համակիրների բանակը ստեղծեց, որը հայաստանածին է»,- նշել է ՀԱԿ առաջնորդը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի կարելի հաշվի չնստել այս ուժի հետ: «Ես համարում եմ, որ մենք ավելի շատ հաշվի պիտի նստենք ԲՀԿ-ի հետ, քան ՀՀԿ-ի»,- շեշտել է նա:

Ավարտելով ելույթը՝ Տեր-Պետրոսյանը նշել է, որ շուրջօրյա նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---