Ֆրանսիայի վարչապետն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ![]() 2 հոկտեմբերի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում Ֆիյոնն ասել է, որ հասկանում է «Ուկրաինայի և Վրաստանի ակնկալիքները, սակայն արդյունավետ չէր լինի այսօր քննարկումներ սկսել այդ երկրների հետ ԵՄ կապի վերջնական ձևի շուրջ», հաղորդել է աղբյուրը Ֆրանսիայի կառավարությունից: «Եվրոպայում որոշակի հոգնածություն կա ԵՄ ընդլայնումից: Արևմուտքում գերակայում է այն զգացողությունը, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան և Ռումինիան, որոնք ԵՄ-ին անդամակցում են 2007-ից, շատ վաղ գնացին այդ քայլին», նշում է APF-ի աղբյուրը: Այս հայտարարությունը կոտրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հույսերը, որը պարբերաբար ԵՄ-ին Վրաստանի անդամակցության ջերմ ցանկություն է հայտնում: «Մերձեցումը Եվրամիության հետ որոշիչ է Վրաստանի զարգացման և անվտանգության տեսակետից: Մենք չենք կարող մենակ մնալ, մենք շատ բարդ տարածաշրջանում ենք գտնվում և մեծ մարտահրավերների առջև ենք կանգնած: Մեզ համար դա կյանքի և մահվան հարց է: Մենք պետք է որևէ միավորման մեջ գտնվենք: Իսկ մեզ համար որևէ միավորումը եվրոպական տունն է»,- հայտնել է Սահակաշվիլին նույն գագաթաժողովում: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |