Ոստիկանությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցներն կոչ է անում հանել վրաններն Ազատության հրապարակից

Ոստիկանությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցներն կոչ է անում հանել վրաններն Ազատության հրապարակից

PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու՝ հայկական ընդդիմության որոշման առթիվ: Ինչպես ասվում է ՀՀ Ոստիկանության հայտարարության մեջ, ընթացող հավաքն անօրինական է, և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Նշվում է նաև, որ ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: «Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սակայն նշվում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները: Դրա հետ մեկտեղ ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: «Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված վրանները: Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ: Շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ ընդդիմությունը կվերսկի երկխոսությունը իշխանությունների հետ:

7  01.10.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
11  01.10.11 - Հայ ազգային կոնգրեսի վրանները Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---