Սիրիական ընդդիմությունը կառուցվածքայնացնում է Թուրքիայում ստեղծված Ազգային խորհուրդը

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հաղորդում են, որ Թուրքիայում բանակցություններից հետո հաջողվել է համաձայնության հանգել վերջերս ստեղծված Ազգային խորհրդի նպատակների և կառուցվածքի շուրջ:

Երկու օր տևած բանակցություններից հետո ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ խորհրդի նպատակը նոր, ժողովրդավարական Սիրիայի ստեղծումն է բոլոր քաղաքացիների համար հավասար իրավունքներով:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---