Լևոն Տեր-Պետրոսյանի ցուգցվանգը

Լևոն Տեր-Պետրոսյանի ցուգցվանգը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց կոնգրեսի կողմից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր սկսելու մասին, քայլեր, որոնք ՀԱԿ կողմնակիցների մեծամասնությունը պահանջում էր ձեռնարկել դեռ գարնանը:

Ինչո՞վ բացատրել հենց հիմա ՀԱԿ և նրա առաջնորդի կողմից ձեռնարկված քայլը: Այն, որ ժողովրդական «ինքնաբուխ որոշումից» հետո Ազատության հրապարակում «թփերում թաքնված ռոյալի» սկզբունքով վրաններ հայտնվեցին, վկայում է այն մասին, որ այդ քայլը ՀԱԿ-ում նախապես էին ծրագրել: Թեև ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին տարվա ընթացքում ցանկացած հանրահավաքի ժամանակ այդ վրանները բերվում էին և պատրաստ պահվում:

Արմատական գործողություններ սկսելու մասին որոշումը կարելի է բացատրել այն անելանելի իրավիճակով, որում հայտնվել է ՀԱԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ: Գարնան վերջում երկխոսության գնալով իշխանությունների հետ` Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է քաղաքական պայքարը համեմատել շախմատի պարտիայի հետ, ընկավ Սերժ Սարգսյանի թակարդը, որը ճակատագրի հեգնանքով նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Կորցնելով իշխանության վրա ճնշում գործադրելու միակ միջոցը` բազմահազար հանրահավաքները, ՀԱԿ-ը դրա արդյունքում կորցրեց նաև Արևմուտքի աջակցությունը, որին երկրում հանգիստ ներքաղաքական իրավիճակի պայմաններում լիովին բավարարում է գործող նախագահը: Բացի դրանից, տարածաշրջանում Արևմուտքի համար կարևոր խնդիրների` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում մոտեցումները բավական նման են:

Ստեղծված իրավիճակում իր ավանդն ունեցավ օգոստոսի կեսերին ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունը, երբ իր կտրուկ հայտարարություններով և այդ միջադեպի պատճառով իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու հետևանքով կոնգրեսը սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունները:

Անպես որ Տեր-Պետրոսյանը հիմա հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում: Մի կողմից ՀԱԿ պասիվությունը, իշխանությունների հետ կոշտ առճակատումից հրաժարվելը հանգեցնում է ՀԱԿ-ից ժողովրդի զանգվածների հիասթափությանը, մյուս կողմից, իշխանությունների հետ իրական առճակատման ուժ և պոտենցիալ ՀԱԿ-ը չունի: Ազատության հրապարակում մի քանի հազար ցուցարարներով ոչ միայն հեղափոխություն անել, այլ նաև իշխանություններին վախեցնել չի հաջողվի: Իսկ այդ ցուգցվանգին գումարվում է նաև հերթական ընտրությունների մոտենալու ցայտնոտը, որոնց հետ հաշտվել են և դրանց պատրաստվում են Հայաստանի մնացած քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, որի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
7  01.10.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
21  30.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
Ցուգցվանգ

Ցուգցվանգ` (գերմ. Zugzwang, Zug` քայլ, Zwang` ստիպում) շախմատում կամ շաշկիում դիրք, որի ժամանակ մրցակիցը ստիպված է ոչ ձեռնտու քայլ կատարել: Ցուգցվանգի դեպքում կողմերից մեկի մոտ կամ երկու կողմի մոտ (փոխադարձ ցուգցվանգ) շահեկան քայլեր չկան, և ցանկացած քայլ տանում է սեփական դիրքերի վատթարացման:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---