3 հոկտեմբերի 2011 - 14:21 AMT
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հովհաննես Դանիելյանը պարտվել է 1/16 եզրափակչում

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հովհաննես Դանիելյանը (49կգ ք/կ) պարտվել է 1/16 եզրափակչում, նրա մրցակիցն էր ճապոնացի Նաոյա Ինոեն, որը հաղթեց 2:12 հաշվով:

Հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն աշխարհի փոխչեմպիոն ու աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ)` պահպանելով օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը: