Երևանում ավարտվել է սամբոյի միջազգային մրցաշարը` նվիրված Նելսոն Ստեփանյանին

Երևանում ավարտվել է սամբոյի միջազգային մրցաշարը` նվիրված Նելսոն Ստեփանյանին

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել սամբոյի երկրորդ միջազգային պատանեկան մրցաշարը` նիրված ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, օդաչու Նելսոն Ստեփանյանին, ՀՀ անկախության և ԱՊՀ կազմավորման 20-ամյակին:

Պատանիների շարքում 10 քաշային կարգերում և աղջիկների շարքում 8 քաշային կարգում մասնակցել են ավելի քան 100 սամբիստներ Հայաստանից, Ռուսաստանից և ԼՂՀ-ից: Մրցաշարի բոլոր հաղթողները ստացել են դիպլոմներ, մեդալներ և հավաստագրեր:

Հոկտեմբերի 13-17-ին Ռիգայում տեղի կունենա աղջիկների և երիտասարդների շարքում աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես կգան հայ սամբիստները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---