ՀԱԿ-ի առաջնորդը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին

ՀԱԿ-ի առաջնորդը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող բացօթյա մամլո ասուլիսում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին: Հարցը վերաբերում էր շրջանառվող լուրերին այն մասին, որ Տեր-Պետրոսյանն արցախյան պատերազմի տարիներին տեղեկացված չի եղել Շուշիի ազատագրման նախապատրաստման մասին:

«Ես պետական գաղտնիքներ չեմ բացահայտելու մինչև հակամարտության վերջնական լուծումը,- նշել է նա: - Կարևորը, որ այդ տարածքներն ազատագրված են»:

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի ընթացքում մամլո ասուլիս է անցկացվում բաց երկնքի տակ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Կոնգրեսի ղեկավարները: Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Մարդիկ այնտեղ ցույցեր են անցկացնում արդեն չորրորդ օրը:

7  01.10.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---