Իշխանությունը չի վերսկսի երկխոսությունը ՀԱԿ-ի հետ, քանի դեռ Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական ակցիան

Իշխանությունը չի վերսկսի երկխոսությունը ՀԱԿ-ի հետ, քանի դեռ Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական ակցիան

PanARMENIAN.Net - Իշխող կոալիցիան քաղաքական երկխոսության շրջանակում չի վերսկսի բանակցություններն ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ, քանի դեռ Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի անօրինական ակցիան: Այդ մասին լրագրողներին է հաղորդել կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը աշխատանքային խմբի խորհրդակցությունից հետո, որը մեկուկես ժամ է տևել: Նա նշել է, որ իրենք անընդունելի են համարում իշխանությունների օրինական գործողությունների խեղաթյուրումը, դրանց քաղաքականացումն առանց որևէ պատճառի և դրա օգնությամբ երկխոսության վիժեցումը: «Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ մեր գործընկերները ՀԱԿ-ից հասկացել են, որ հարցերի լուծման միակ հեռանկարային միջոցը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքի շարունակումն է: Ցավում ենք, որ այսքան ժամանակ է կորսվել»,- հայտնել է նա:

Ընդ որում, Մինասյանն ընդգծել է. «Մենք չենք գտնում, որ ՀԱԿ-ի անօրինական հավաքի անցկացման պայմաններում երկխոսության վերսկսումն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այս անօրինական գործընթացի ավարտին, որից հետո ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ կքննարկենք մեր հանդիպման մանրամասները»,- ասել է նա:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---