ԵԽԽՎ-ն 40 դիտորդ կուղարկի դեկտեմբերյան ընտրություններին Ռուսաստանում

ԵԽԽՎ-ն 40 դիտորդ կուղարկի դեկտեմբերյան ընտրություններին Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը Ռուսաստանում դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին 40 դիտորդ կուղարկի: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական գործչի խոսքով, պատվիրակությունը կգլխավորի Թինի Կոկսը, որը գլխավորում է Եվրոպական ձախերի կուսակցությունը: Աշխատանքային խմբում կընդգրկվեն ներկայացուցիչներ ԵԽԽՎ բոլոր հինգ միավորումներից:

Այդ միջոցին Ռուսաստանը մինչև հիմա չի համաձայնեցրել մյուս եվրոպական ինստիտուտից` ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդական ինստիտուտների բյուրոյից դիտորդների քանակը: ՄԻԺԻԲ-ի տնօրեն Յան Լենարչիչի խոսքով` դիտորդների նվազագույն անհրաժեշտ քանակը 260 է: Դրա հետ մեկտեղ ռուսական կողմն այդ թիվը չափազանցված է համարում` պնդելով, որ Բյուրոն մյուս երկրներ շատ ավելի քիչ աշխատակիցներ է ուղարկում:

Օգոստոսի 29-ին քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության համաձայն, նա դեկտեմբերի 4-ին Պետդումայի ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---