4 հոկտեմբերի 2011 - 09:19 AMT
Երևանում բացվելու է Ռուսական գրքի տուն

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում բացվելու է Ռուսական գրքի տուն: Երկհարկանի գրախանութից բացի Ռուսական գրքի տունը զբաղվելու է լայն հասարակական-մշակութային գործունեությամբ: Այսպես, հաջորդ ամսվանից հրապարակվելու է «Հայաստանի ռուսական աշխարհ» ամսագիրը, որտեղ լուսաբանվելու են արդի հարցեր` կապված Հայաստանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի նվազում է:

Ռուսական գրքի տան կազմում հետագայում գործելու են քննարկումների ակումբ և «Ռոսիա» հասարակական մամլո կենտրոնը: Երևանի Ռուսական գրքի տունը գտնվելու է Մաշտոցի 37 հասցեում` Օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց:

Աշխատանքներ են տարվում Հայաստանի բոլոր մարզերում Ռուսական գրքի տներ ստեղծելու ուղղությամբ: Այդ նախագծի նախաձեռնողը և ղեկավարը հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանն է: