4 հոկտեմբերի 2011 - 10:18 AMT
Մոսկվայում ՁԻԱՀ-ից մահացել է «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը

Մոսկվայում մահացել է իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին գործադիր փոխնախագահ, 39-ամյա Վասիլի Ալեքսանյանը: Այդ մասին հաղորդել են նրա հարազատները, հաղորդում է Ռոսբալտը:

Վասիլի Ալեքսանյանին ձերբակալել են 2006-ին «ՅՈՒԿՈՍ»-ի գործով; Ալեքսանյանը մեղադրվում էր փողեր լվանալու և «ՅՈՒԿՈՍ»-ի դուստր ձեռնարկությունների ունեցվածքը յուրացնելու մեջ: Նա իրեն մեղավոր չէր ճանաչում: 2008-ին այս գործով դատավարությունը դադարեցվել էր մեղադրյալի բազմաթիվ հիվանդությունների պատճառով:

Ալեքսանյանի փաստաբանները բազմիցս խնդրել են դատարանին փոխել նրա խափանցման միջոցները, նշելով, որ նրանց պաշտպանյալը տառապում է ծանր հիվանդություններով` աչքերի հիվանդություն, ՄԻԱՎ, լիմֆոզա:

Ստրասբուրգի դատարանը մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին` պահանջելով մեղմել Ալեքսանյանին պահելու պահմանները: 2008-ին նա ազատ է արձակվել 50 մլն ռուբլի գրացի դիմաց:

Հետո գործի լսումներն անընդհատ տեղափոխվում էին. բժիշկներն արտահայտվում էին լսումներում Ալեքսանյանի մասնակցության դեմ: 2010-ի հունիսի 24-ին Ալեքսանյանը ժամանել է դատարան: «Վաղեմության ժամկետները լրանալու հետ կապված հիմքեր եմ տենսում քրեական հետապնդումը դադարեցնելու համար»,- նշել է դատախազ Նիկոլայ Վլասովը: Դրանից հետո դատավորի կողմից որոշում է ընդունվել դադարեցնել գործը: