Լիբիայում անհետացել է «ցամաք-օդ» տիպի 10 հազար հրթիռ

Լիբիայում անհետացել է «ցամաք-օդ» տիպի 10 հազար հրթիռ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է այն հանգամանքով, որ Լիբիայում անհետացել է «ցամաք-օդ» տիպի 10 հազար հրթիռ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Անշուշտ, եթե զինանոցները չեն վերահսկվում և պատշաճ կերպով չեն պաշտպանվում, դա մտահոգության առիթ է տալիս: Սակայն, Ազգային անցումային խորհրդի խնդիրն է ապահովել Լիբիայի ռազմական պահեստների պատշաճ պահպանումը»,-հայտարարել է Անդերս Ռասմուսենը:

Ընդ որում, Ռասմուսենն ընդգծել է, որ պահեստների պաշտպանությունը ՆԱՏՕ-ի իրավասությունների մեջ չի մտնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---