4 հոկտեմբերի 2011 - 12:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մարկոս Պիզելի. Մեր առաջին խնդիրը Մակեդոնիային հաղթելն է, դրանից հետո կպատրաստվենք Իռլանդիայի հետ խաղին

«Մակեդոնիայի հետ հանդիպմանը մենք պետք է խաղանք հանգիստ, հավաքված և միայն հաղթանակի համար: Վերջին երկու խաղերի նման մեր թիմը շատ լավ է տրամադրված: Մենք չպետք է մտածենք` խաղը բարդ կլինի, թե ոչ, ուղղակի պետք է խաղալ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին, որը Երևան է ժամանել հոկտեմբերի 3-ին:

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստվել 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի հետ խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին: B խմբում Հայաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը` Իռլանդիային զիջելով 1 միավորով:

Պիզելին խոստովանել է, որ տվյալ պահին չի մտածում խմբից դուրս գալու մասին. «Մեր առաջին խնդիրն է հաղթել Մակեդոնիային: Մենք դաշտ դուրս կգանք միայն երեք միավորի համար և 90 րոպե մեր երկրպագուներին կցուցադրենք որակյալ ու լավ խաղ»:

ՖՈՏՈՇԱՐՔ