4 հոկտեմբերի 2011 - 12:42 AMT
Լարիսա Ալավերդյան. 2012-ի պետբյուջեն իներցիոն է և չունի զարգացման միտում

2012-ի պետբյուջեն իներցիոն է և զարգացման միտում ու նախորդ բյուջեի համեմատ որակական փոփոխություններ չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագիծը հաջորդ տարվա համար: «Բյուջեն որպես օրենք օրենքների շարքում ամենաիներցիոնն է»,- նշել է նա:

Ալավերդյանը նշել է, որ այս տարվա բյուջեի նախագծում հարկերը կազմում են ՀՆԱ 17,3 տոկոսը, ընդհանուր եկամուտները` 22,07` գրեթե չփոխվելով վերջին տարիների բյուջեների համեմատ:

Ալավերդյանը նաև հավելել է, որ չի հասկանում, թե ինչու է կառավարությունը 2012-ի բյուջեն անվանում հետճգնաժամային, իսկ ողջ աշխարհում սպասում են ճգնաժամի երկրորդ ալիքին: