Հոկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների ինտերնետ փաթեթները կկրկնապատկվեն

Հոկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների ինտերնետ փաթեթները կկրկնապատկվեն

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները կարող են օգտվել կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթներից` նախկին սակագներով։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-31-ը, միևնույն գումարի դիմաց հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթներ:

Օրինակ «inet 10» փաթեթը, որի ամսավճարն է 400 դրամ, իսկ ծավալը՝ 10Մբ, վերոհիշյալ ժամանակահատվածում ակտիվացնելու դեպքում կտրամադրվի 20Մբ ծավալ։ Մյուս փաթեթների դեպքում էլ համապաստախան՝ «inet 40»՝ 1000 դրամ ամսավճարով այժմ 40Մբ-ի փոխարեն 80Մբ, «inet 100»՝ 2000 դրամ, այժմ 100Մբ-ի փոխարեն 200Մբ և «inet 500»՝ 5900 դրամ՝ 500Մբ-ի փոխարեն՝ 1000Մբ։

Իսկ այն բաժանորդների մոտ, ովքեր արդեն օգտվում են որևէ ինտերնետ-փաթեթից, հոկտեմբերին ավտոմատ կակտիվանա կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---