Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան խոստանում է ապահովել Լևոն Արոնյանի անվտանգությունը

Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան խոստանում է ապահովել Լևոն Արոնյանի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան մտադիր է հայտ ներկայացնել 2012թ. Ադրբեջանում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշար անցկացնելու վերաբերյալ:

Այդ հարցը քննարկվել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ նրա վերջրես Բաքու կատարած այցի ժամանակ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մահիր Մամեդովը:

«Եթե մրցաշարին մասնակցի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, նրան պետական մակարդակով կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,-Մամեդովին է մեջբերում navigator.az-ը:

2011թ. ադրբեջանական կողմը ևս մտադիր էր մրցաշարն իր մոտ անցկացնել, սակայն Արոնյանը հրաժարվեց Բաքվում խաղալ և մրցաշարը տեղափոխվեց Կազան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---