4 հոկտեմբերի 2011 - 13:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պավել Պոգրեբնյակ. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու բոլոր շանսերն ունի

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը Եվրո-2012 ընտրական փուլում Սլովակիայի հետ հանդիպումից առաջ (հոկտեմբերի 7, Ժիլինա) խոստացել է, որ նրանք կաշխատեն խուսափել ձախողումից, ինչպես եղավ ԱԱ-2010 որակավորման փուլում:

«Այս խաղը չի տարբերվում մյուսներից՝ ինչպես միշտ, կարևորն արդյունքն է: Մենք հասկանում ենք, թե ինչ է դրված խաղասեղանին, և ամենայն լրջությամբ կմոտենանք խաղին»,-Պոգրեբնյակի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն: Ըստ նրա, Սլովակիայի հետ խաղում, հաղթելով 4:0 հաշվով, Հայաստանը լուծեց իր խնդիրը: «Նրանք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանս ունեն, նրանք նույնպես ցանկանում են խոշոր մրցաշարի մասնակցել: Հայերը մեզ ցույց տվեցին, որ Սլովակիայում ևս կարելի է հաղթել ու շատ գոլեր խփել»:

ՖՈՏՈՇԱՐՔ