4 հոկտեմբերի 2011 - 13:23 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ճապոնիայի բաց առաջնության երկրորդ փուլ

Դավիթ Նալբանդյանը հաղթանակ է տարել Ճապոնիայի բաց առաջնությունում: Առաջնության առաջին փուլում արգենտինահայ թենիսիստի մրցակիցը Լուկաս Ռոսոլն էր, որին նա հաղթել է երկու սեթերում:

Հանդիպումը տևել է 49 րոպե, և Նալբանդյանը հաղթել է 6:1, 6:1 հաշվով: Երկրորդ փուլում Նալբանդյանը հանդիպելու է Խուան Մոնակո (Արգենտինա)- Իվան Դոդիգ (Բոսնիա և Հերցեգովինա) զույգի հաղթողի հետ: