4 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մակեդոնիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 5-ին

Հոկտեմբերի 3-ին Մակեդոնիայի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի և Սլովակիայի հետ խաղերին:

Ինչպես հաղորդում է Մակեդոնիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի ավագ Գորան Պանդևը և Ագիմ Իբրագիմին վնասվածքներ են ստացել և չեն կարող օգնել թիմին: Մնացած ֆուտբոլիստները «Ֆիլիպ 2» մարզադաշտում անցկացրել են առաջին մարզումը և Երևան են ժամանելու հոկտեմբերի 5-ին:

Հայաստան-Մակեդոնիա խաղը կայանալու է հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը սկսկվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

B խմբում Հայաստանը 14 միավորով 3-րդ տեղում է, իսկ Մակեդոնիան 7 միավորով 5-րդ տեղում է:

ՖՈՏՈՇԱՐՔ