Գալուստ Սահակյանն առաջարկում է ՀԱԿ-ին «գիշերանոթներ բաժանել կամ շարժական զուգարաններ տեղադրել»

Գալուստ Սահակյանն առաջարկում է ՀԱԿ-ին «գիշերանոթներ բաժանել կամ շարժական զուգարաններ տեղադրել»

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հանրահավաքի մասնակիցներին «գիշերանոթներ բաժանել կամ շարժական զուգարաններ տեղադրել»: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՀԱԿ բողոքները, թե իշխանությունները հատուկ են փակել բոլոր մերձակա սրճարանները և վճարովի զուգարանները: Սահակյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի բողոքները ծիծաղելի են: «Չի կարելի օգտագործել ժողովրդին սեփական շահերից ելնելով, իսկ հետո զուգարաններ պահանջել: Դա անհարգալից է մեր բարքերի ու ժողովրդի հանդեպ»,-ասել է Սահակյանը:

Սահակյանը հայտարարել է նաև, որ դատապարտում է բոլոր նրանց, ով խանգարում է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքին, որի պատճառով մարզերի բնակիչները չեն կարողանում Երևան հասնել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---