Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ը նորմալ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, սակայն իր ընտրությունն արդեն կատարել է

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ը նորմալ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, սակայն իր ընտրությունն արդեն կատարել է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նորմալ է վերաբերվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ էինք: Նրա գործունեության տարիներին մենք մեծ ավանդ ենք ունեցել այդ 10 տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումներում, և շատ բարձր ենք գնահատում նրա ավանդը պետականության կառուցման գործում»,- հայտնել է նա: Սահակյանը հավելել է նաև, թե «չեմ կարծում, որ կա որևէ հանրապետական, որը վատ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին»:

Ընդ որում, Սահակյանն ընդգծել է, որ իր ընտրությունը` ում օժանդակել հաջորդ նախագահական ընտրություններում, ՀՀԿ-ն արդեն կատարել է: (ՀՀԿ և մյուս կոալիցիոն կուսակցությունների միասնական թեկնածուն, նրանց հուշագրի համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է):

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում արդեն հայտնել է, որ մեծ քաղաքականություն վերադառնալու համար երեք պայման է հարկավոր՝ Հայաստանի տնտեսության ու մարդկանց բարեկեցության պայմաններում ակնհայտ ու կայուն բարելավման բացակայություն, որի արդյունքում կարող են աճել հուսալքության ու արտագաղթի տրամադրությունները, երկրորդը՝ մեծ քաղաքականություն իր վերադարձի պահանջարկը հանրության տարբեր սոցիալական շերտերի շրջանում, և վերջապես՝ նրա ներքին համոզվածությունը, որ ինքը կարող է արմատապես բարելավել իրավիճակը: «Այս երեք գործոնների առկայության դեպքում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ուղիները կարող են տարբեր լինել»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---