«Նարեկացի» արվեստի միությունը բացում է իր ցուցահանդեսների աշնանային շրջանը

«Նարեկացի» արվեստի միությունը բացում է իր ցուցահանդեսների աշնանային շրջանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների աշնանային շրջանը մեկնարկելու է գեղանկարիչներ Սևան Նագգաշյանի, Արմեն Խոջոյանի, Տիգրան Ասատրյանի, Հովնան Սարգսյանի և Գևորգ Սարգսյանի խմբակային ցուցահանդեսի բացմամբ:

Ցուցահանդեսում ներկայացվելու են ֆիգուրատիվ գեղանկարներ, կոմպոզիցիաներ, դիմանկարներ ու բնապատկերներ: «Այս խումբն արդեն քանի տարի է կա, ու պարբերաբար ցուցարվում է միասին` երբեմն նոր արվեստագետներ գտնելով, համալրվելով», - բնորոշում է մասնակից Սևան Նագգաշյանը` հավելելով, որ խմբի կորիզը եղել են Արմենը, Տիգրանը և նա, ապա միացել է Հովնանը, այնուհետև` Գևորգ Սարգսյանը (Ճալան):

Նկարիչները հիմնականում աշխատում են յուղաներկով և ակրիլով: Գևորգ Սարգսյանը` Ճալան, ներկայանալու է խառը տեխնիկայով արված աշխատանքներով, իսկ Սևան Նագգաշյանը` օֆորտի կիրառմաբ:

Արվեստագետները խուսափում են իրենց աշխատանքը անվանել արվեստաբանական ինչ-որ «ույթ»-երի և «իզմ»-երի հոլովույթում, ու արվեստագետի իրենց կեցվածքը փորձում են արտահայտել կյանքի ու բնության հետ փոխհարաբերության տիրությում: Ներկայացվող հինգ արվեստագետներն էլ բազմիցս արժանացել են հայ ու արտասահմանցի հանդիսատեսի, արվեստագետների, արվեստի քննադատների ու հեղինակավոր ժյուրիների բարձր գնահատանքին ու մրցանակներին: Անհատական ու խմբակային ցուցահանդեսներով հանդես են եկել Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ ցուցասրահներում, անդամակցում են մասնագիտական տարբեր միությունների ու ընկերությունների:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 9-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---