2011թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով` կազմելով 552.1 մլրդ դրամ

2011թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով` կազմելով 552.1 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով կամ 48.8 մլրդ դրամով`կազմելով 552.1 մլրդ դրամ և ապահովելով ութ ամիսների համար կանխատեսվող ցուցանիշների ամբողջական կատարումը և 88%-ով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը:

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 566.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 81.1% կատարողական: Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 37.1 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեն կատարվել է շուրջ 14.8 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ինն ամիսների համար նախատեսված 72.1 մլրդ դրամի ընդամենը 20.5%-ը: Նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 58.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն հունվար-օգոստոս ժամանակահատվածում օգտագործվել է 12.2 մլրդ դրամ:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 14.4 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 340.4 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---