ԵԽԽՎ-ն առաջարկում է Հայաստանին օրենսդրորեն արգելել ապագա ծնողներին նախապես իմանալ երեխայի սեռը

ԵԽԽՎ-ն առաջարկում է Հայաստանին օրենսդրորեն արգելել ապագա ծնողներին նախապես իմանալ երեխայի սեռը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում պերինատալ շրջանում սեռի ընտրության վերաբերյալ: Ինչպես հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, փաստաթղթում ասվում է, որ սեռի պերինատալ ընտրությունը «մտահոգիչ չափերի» է հասել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում: «Այդ առնչությամբ ԵԽԽՎ-ն խնդրում է այդ երկրների իշխանություններին «հետազոտել սեռերի անհամաչափության պատճառները»,-ասվում է փաստաթղթում:

Բանաձևում նաև ասվում է, որ այն դեպքում, երբ տղաների հարաբերակցությունը աղջիկների հանդեպ միջինը կազմում է 105/100, Հայաստանում, Ալբանիայում ու Ադրբեջանում այդ հարաբերակցությունը կազմում է 112 տղա 100 աղջկան, այն դեպքում երբ Վրաստանում՝ 111 տղա 100 աղջկա հանդեպ: Դորիս Սթամփի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևով կոչ է արվում այդ երկրների իշխանություններին «թրենինգ անցկացնել բուժանձնակազմի համար պերինատալ շրջանում սեռական ընտրության անթույլատրելիության ու վատ հետևանքների մասին» ու ակտիվացնել հանրության շրջանում կանանց կարգավիճակի բարձրացմանն ուղղված ջանքերը»:

ԵԽԽՎ-ն կոչ է արել օրենսդրորեն արգելել ապագա ծնողներին նախապես իմանալ երեխայի սեռը, այն դեպքերի բացառությամբ, երբ դա արդարացված է և արվում է լուրջ ժառանգական հիվանդություններից խուսափելու համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---