Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգևատրեց առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգևատրեց առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում հոկտեմբերի 5-ին կկայանա առևտրի ֆինանսավորման ծառայությունների երկրորդ` 2010 թվականի Լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ կհանձնեն հինգ հաճախորդների: Մրցանակները կհանձնվեն հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման կարևորագույն նպատակներից է ավելի քիչ ծախսերով բարձրորակ ծառայությունների տրամադրումը: Առևտրի ֆինանսավորման բաժինը մնում է ողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, և Հայաստանը այս առումով լավ հնարավորություններ ունի իր ավանդը բերելու Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հետագա հաջողություններին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է, սակայն սահմանափակվել այս ձեռքբերումով բանկը չի պատրաստվում: Իրականում մեզ հետաքրքրում են բոլոր այն բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` Էյչ-Էս-Բի-Սի-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, Էյչ-Էս-Բի-Սի-ի շուրջ 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը, նրանցից 3-ը ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արժանացել «Պատվո Ժապավեն»-ի «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին նաև հնարավորություն է ընձեռվել մասնակցել համաեվրոպական համաժողովներին. մեկ հաճախորդ մասնակցել է հունիսին Շանհայում կայացած «Առևտրի Փոխանակմանը» և երկուսը հաջորդ շաբաթ կմեկնեն Համբուրգ` մասնակցելու «Առևտրի Գագաթնաժողովին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---