Եևանում գերմանացի 13 արվեստագետներ կներկայացնեն իրենց գեղանկարչական աշխատանքները

PanARMENIAN.Net - 2011թ. հոկտեմբերի 5-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում կայանալու է է «Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում» ցուցադրությունը, որն անցկացվում է Գյոթեի անվան ինստիտուտի հետ միասին:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը:

Գյոթեի անվան ինստիտուտի և Թրոյսդորֆի` Նկարազարդ գրքերի թանգարանի համագործակցության արդյունքում մշակված ցուցադրությունը 13 ներկայացուցչական հարթություններով հնարավորություն է տալիս ծանոթանալու մանկական գրքեր նկարազարդող գերմանացի նշանավոր արվեստագետներին:

Միջազգային ճանաչում վայելող դասականների կողքին ներկայացվելու են նաև ավելի երիտասարդ արվեստագետներ, ում գործերն արտացոլում են գերմանական գրքանկարազարդման արդի միտումները:

Ցուցադրությանը ներկայացված են լինելու արվեստագետներ Յուտտա Բաուերը, Ռոթռաութ Սուզաննե Բերները, Նադիա Բուդդեն, Կլաուս Էնզիկատը, Վոլֆ Էլբրուխը, Յակի Գլայխը, Նիկոլաուս Հայդելբախը, Սիբիլլե Հայնը, Յանոշը, Կարոլինե Քեհրը, Աքսել Շեֆլերը, Ֆիլիպ Վեխթերը և Կատյա Վեհները:

13 մասնակից արվեստագետներին առաջարկվել է հնգական նկարազարդում ընտրել իրենց նկարազարդած գրքերից մեկից և իրենց ընտրությունը հիմնավորել փոքրիկ կարծիքով: Այս ճանապարհով ցուցադրությունը հնարավություն է ստեղծում արվեստագետի հետ անձնական և անմիջական շփման համար:

Ցուցադրությունը ներկայացնում է մանկական գրքի գերմանական նկարազարդման բարձր որակն ու ակնառու բազմազանությունը: Ջրաներկից մինչև կոլլաժ և թվային փորձարարություններ. այստեղ ի մի բերված այս նկարազարդումները ներկայացնում են արդի գրքի նկարազարդման մի լայն լուսապատկեր:

Ցուցադրությունն ուղեկցվում է գրաֆիկական դիզայներ և նկարազարդող Ֆրանկ Գեորգիի արվեստանոցի թողարկած ալբոմով, որում ներկայացված են բոլոր արվեստագետների ցուցադրանմուշներն ու տեքստերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---