13 սեպտեմբերի 2000 - 20:29 AMT
ԲԻԼԼ ՔԼԻՆԹՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆԱՏԻՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄԵՐԻԿԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնը կոչ է արել Սենատին «հնարավորին չափ արագ» վավերացնել ամերիկա-ադրբեջանական փոխադարձ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագիրը:
Քլինթոնը նշել է, որ դա կլինի ԱՄՆ-ի եւ անդրկովկասյան ու կենտրոնա-ասիական պետությունների միջեւ կնքված նմանատիպ չորրորդ համաձայնագիրը: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կպաշտպանի ամերիկյան ներդրումները Ադրբեջանում, ինչպես նաեւ կաջակցի մասնավոր ամերիկյան ներդրումների համար ավելի բարենպաստ դաշտի ստեղծմանը Ադրբեջանում: --0--