Զանիերը Ղարաբաղի մասին. «Կարելի է ձիուն մոտեցնել ջրին, բայց ստիպել նրան խմել չի կարելի»

Զանիերը Ղարաբաղի մասին. «Կարելի է ձիուն մոտեցնել ջրին, բայց ստիպել նրան խմել չի կարելի»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորմանը, այսօր ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: «ԵԱՀԿ օրակարգում ղարաբաղյան կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնում,-ասել է նս:-Մենք հետևում ենք իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՌԴ նախաձեռնություններն այդ ուղղությամբ՝ «սթափ» անվանելով դրանք: «Հուսով եմ, որ բոլոր կողմերը փոխզիջման կգան»,-հավելել է Զանիերը: «Մենք կաջակցենք այդ հակամարտության կարգավորմանը,-ասել է նա, նշելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորեն»: «Կարելի է ձիուն մոտեցնել ջրին, բայց, ստիպել նրան խմել չի կարելի»,-ասել է գլխավոր քարտուղարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---