Ճապոնիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Իվան Դոդիգի հետ

Ճապոնիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Իվան Դոդիգի հետ

PanARMENIAN.Net - «Լուկաս Ռոսոլի հետ ես արտակարգ հանդիպում անցկացրեցի: Օրեցօր ես ինձ ավելի լավ եմ զգում և ուրախ եմ այս առաջնությանը մասնակցելու համար: Us Open շարքերն ինձ մոտ վատ չեն ստացվել, բայց հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, և արդյունք կա»,- Դավիթ Նալբանդյանի խոսքն է մեջբերում ATP պաշտոնական կայքը:

Արգենտինահայ թենիսիստը մասնակցում է Ճապոնիայի բաց առաջնությանը և առաջին շրջանում երկու սեթերում հաղթել է Լուկաս Ռոսոլին:

Հաջորդ շրջանում` հոկտեմբերի 6-ին, Նալբանդյանի մրցակիցը կլինի խորվաթ Իվան Դոդիգը, որն իր հերթին հաղթել է Խուան Մոնակոյին (Արգենտինա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---