ԴիջիԹեք 2011-ին լինելու է հայ բլոգերների առանձին տաղավար

ԴիջիԹեք 2011-ին լինելու է հայ բլոգերների առանձին տաղավար

PanARMENIAN.Net - Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատմեցին հոկտեմբերի 7-9-ը կայանալիք ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում սպասվող միջոցառումների ու մասնակիցների մասին։ «Ցուցահանդեսի հիմնական նպատակն է Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման խթանումը։ Մենք այս տարի ռեկորդով ենք սկսում ԴիջիԹեքը։ Անցյալ տարի կար մասնակից 68 ընկերություն, իսկ այս տարի արդեն մասնակցության հայտ են ներկայացրել 115 ընկերություններ։ Բացի դրանից նախատեսում ենք 18 000 այցելու»,-ասաց Կարեն Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ մասնակից կազմակերպությունների շարքում են նաև միջազգային կազմակերպություններ Ռուսաստանից, Լեհաստանից, Թայվանից և Սինգապուրից։

ԴիջիԹեք 2011-ին, որն անցնելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվեն հետևյալ միջոցառումները։ «Ճարտարագիտության աշխարհ» տաղավարով հանդես կգան 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնք կներկայացնեն տարբեր նորարարական լուծումներ՝ սկսած նավթի արտադրությոինից մինչև մեքենաշինություն: Կանցկացվի նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ, որի կազմակերպիչն է Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը։ Կլինի նաև «ԴիջիԹեք Ստարտափ հատված»՝ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց լուծումները։ ԱրմՌոբոտիքսը կցուցադրի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտներին, բացի դրանից կցուցադրվեն նաև համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը։ Այս ամենը կուղեկցվի DigiLife սեմինարների շարքով։

Կարեն Վարդանյանի խոսքով առանձին տաղավարով ներկայանալու են նաև հայ բլոգոսֆերայի ներկայացուցիչները։

Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---