Apple-ը ներկայացրել է իր iPod Touch-ի և iPod Nano-ի նոր տարբերակները

Apple-ը ներկայացրել է իր iPod Touch-ի և iPod Nano-ի նոր տարբերակները

PanARMENIAN.Net - Երեկ Apple ընկերությունը ներկայացրեց իր նոր iPhone 4S-ը, օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ iOS5-ը և իր iPod Touch և iPod Nano փլեյերների նոր տեսակները։

Ինչպես հայտնում է Los Angeles Time-ը, այժմ iPod Touch-ը թողարկվելու է նաև սպիտակ գույնով և 16Գբ-ը վաճառվելու է 199 դոլարով (Ամերիկայում), ինչը 30 դոլարով ավելի մատչելի է։ Բացի դրանից iPod Touch-ը հասանելի է լինելու 32Գբ և 64 Գբ տարբերակներով՝ համապատասխան 299 և 399 դոլար։

iPod Nano-ն ունենալու է թարմացված ինտերֆեյս՝ թվային ժամացույցերի 16 նոր երեսով։ iPod Nano-ի գինը նույնպես մատչելի է դարձել՝ 129 դոլար 8Գբ տարբերակը, իսկ 16Գբ-ն 149 դոլար։ Իսկ 2Գբ տարբերակը 49 դոլար է՝ առանց գնային փոփոխությունների։

Նոր iPod-ները երկուսն էլ աշխատելու են iOS 5 օպերացիոն համակարգով և վաճառքը դրսում սկսվելու է հոկտեմբերի 12-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---