Wikipedia-ն պայքարում է իտալացիների նոր օրենքի դեմ

Wikipedia-ն պայքարում է իտալացիների նոր օրենքի դեմ

PanARMENIAN.Net - Wikipedia-ն հայտնել է, որ անջատում է իտալական Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը՝ այդ քայլով պայքարելով Իտալիայում ընդունվելիք նոր օրենքի դեմ։ Նոր օրենքը պահանջում է կայքերից 48 ժամվա մեջ առանց քննարկման կամ վերանայման կատարել ուղղումներ այն բովանդակության մեջ, որը կհամարվի անցանկալի, առարկելի կամ վնասակար։ Այս մասին գրում է IDG News Service-ը։

Այս օրենքը քննարկվելու է Իտալիայի խորհրդարանում այս շաբաթ։ Օրենքը պահանջում է կատարել փոփոխությունները դիմումը ստանալուց հետո սահմանված ժամկետում կամ էլ վճարել 12 000 Եվրոյի տուգանք։

Այս առաջարկվող օրենքը արդեն հասցրել է ենթարկվել քննադատության դրսում և Իտալիայի մի շարք ակտիվիստների կողմից։ Վերջիններս նշում են, որ օրենքը հակասում է ինտերնետում խոսքի ազատության, արտահայտվելու իրավունքին և որ օրենքը ստեղծվում է նպատակ ունենալով կասեցնել լրատվամիջողների անցանկալի լուսաբանումները կապված վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ։

«Բոլոր նրանք, ովքեր չեն հավանել որևէ բլոգի կամ օնլայն պարբերականի կամ ավելի հավանական է Wikipedia –ի բովանդակությունը, կարող են ուղղակի դիմել հրապարակողին ուղղումների համար։ Եվ այս պահանջը դրվում է անգամ առանց քննարկելու իրավունքի, արդյոք դիմողը ճիշտ է թե ոչ։ Եվ այս պահանջը միանշանակ խոսքի ազատության և Wikipedia-ի անկախության իրավունքի խախտում է»,- ասում է Wikipedia-ն՝ նշելով, որ ողջ օրենքը հակասում է Wikipedia-ի կանոններին։ «Բոլոր այս տարիների ընթացքում Wikipedia-ի օգտագործողները միշտ ազատ են եղել դիտելու, խմբագրելու իրավունքում։ Wikipedia-ն չունի խմբագրական կազմ, բոլորը ազատ են ուղղումներ անելու, բովանդակություն ավելացնելու և ջնջելու մեջ»,-ավելացրել է Wikipedia-ն։

Հանրահայտ էլեկտրոնային հանրագիտարանը տարածել է իր այս հաղորդագրությունը մի շարք լեզուներով և բացի դրանից հայտարարել է ստորագրահավաք՝ նախաձեռնված իտալացի օգտագարոծողների կողմից։ Ստորագրահավաքն ուղղված է իտալացիներին՝ ստորագրելու ընդդեմ այս օրենքի և փրկելու Wikipedia –ն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---