5 հոկտեմբերի 2011 - 15:59 AMT
Ծաղկաձորոմ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստը

Հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների Սահմանապահ զորքերի հրամանտարների խորհրդի 66-րդ նիստը: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: Նիստին կմասնակցեն ԱՊՀ անդամ 10 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ուզբեկստանի ու Ուկրաինայի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները: Նիստում կքննարկվեն համագործակցության, սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի ներգաղթին հակազդեցության, թմրանույթերի ներթափանցման, մաքսանենգությանը հակազդեցության հարցեր, կամփոփվեն 2011թ. տեղի ունեցած միջոցառումների արդյունքները, կկազմվի 2012թ. գործողությունների ծրագիրը: