5 հոկտեմբերի 2011 - 16:10 AMT
Samsung-ը հայտարարել է Apple-ի դեմ նոր մեծ պատերազմի մեկնարկի մասին

Samsung ընկերությունը հայտնել է, որ դատական արգելքի հայցով դեմ է դուրս եկել Apple ընկերությանը՝ պահանջելով հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայում և Իտալիայում iPhone 4S –ի վաճառքի դադարեցում։ Այս մասին տեղեկացնում է i4U.com-ը։

Երեկ Apple-ը ներկայացրել էր աշխարհին իր նոր iPhone 4S-ը, որի վաճառքը եվրոպական մի քանի երկրներում սկսվելու է հոկտեմբեր 14-ին։

Samsung-ը պնդում է, որ Apple-ը ապօրինաբար է օգտագործում է հեռահաղորդակցության անլար տեխնոլոգիաները, մասնավորապես 3G բջջային սարքերի համար Wideband Code Division Multiple Access (WCDMA) ստանդարտները։ Եվ այս հարցով Samsung-ը պատրաստվում է անցկացնել քննություն։

Ըստ Samsung-ի, այս խախտումը շատ ծանր է և Apple-ը պարտավոր է դադարեցնել iPhone 4S վաճառքը, քանի որ խախտումը կարևոր նշանակություն ունի հեռահաղորդակցության ցանցերի և սարքերի վստահելի աշխատանքի համար։

Այս քայլով Samsung-ը նոր մեծ պատերազմ է հայտարարում Apple-ի դեմ։ Ճիշտ է Apple –ն է սկսել վեճերի և դատական հայցեի այս խաղը։ Եվ հասել նրան, որ Գերմանիայում դադարեցվեց Samsung Galaxy Tab-ի վաճառքը։