Դավիթ Հայրապետյանը դուրս է եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Դավիթ Հայրապետյանը դուրս է եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բաքվում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: Հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (49 ք/կ), որը ներկայացնում է Ռուսաստանը, քառորդ եզրափակչում հանդիպել է Խոսե դե լա Նիևին (Իսպանիա) և 15:8 հաշվով հաղթանակ տարել:

Կիսաեզրափակչում Հայրապետյանի մրցակիցը կլինի Պեկինի օլիմպիական չեմպիոն Զոու Շիմինը (Չինաստան): Կիսաեզրափակիչը կայանալու է հոկտեմբերի 7-ին: Այսպիսով, Հայրապետյանն նվաճել է օլիմպիական ուղեգիր և առնվազն բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---