10 տարում Apple-ը վաճառել է 300 միլիոն օրինակ iPod

10 տարում Apple-ը վաճառել է 300 միլիոն օրինակ iPod

PanARMENIAN.Net - «Արդեն 10 տարի է, ինչ Apple-ը արտադրում է iPod երաժշտական փլեյերը և այս տարիների ընթացքում այն դարձել է ամենավաճառվող երաժշտական սարքը»,-ասել է Թիմ Քուքը երեկ Apple-ի iPhone 4S-ի շնորհանդեսի ժամանակ։

Նա հայտնել է, որ 10 տարիների ընթացքում ընկերությունը վաճառել է iPod-ների 300 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։ Համեմատելու համար Քուքը օրինակ է բերել Sony ընկերության Walkman ժապավենային փլեյերները, որոնք 30 տարվա ընթացքում վաճառվեցին ընդամենը 250 000 օրինակով ողջ աշխարհում։ Թիմ Քուքը նաև ավելացրել է, որ վաճառված 300 միլիոն iPod-ներից միայն 45 միլիոնը վաճառվել է 2010-ի հուլիսից 2011-ի հունիս ընկած ժամանակահատվածում, այսինքն 1 տարվա ընթացքում։

Երեկ Apple ընկերությունը ներկայացրեց նոր iPhone 4S-ը, iOS5 օպերացիոն համակարգը և iPod Nano ու iPod touch երաժշտական փլեյերների նոր, iOS 5-ով աշխատող և մատչելի տարբերակները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---