5 հոկտեմբերի 2011 - 18:21 AMT
Միխայիլ Դելյագին. Համագործակցությունը Երևանի ու Բաքվի միջև քիչ հավանական է ցանկացած մակարդակում

«Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերմունքը միմյանց հանդեպ, կարծում եմ, որ երկու երկրների միջև համագործակցությունը քիչ հավանական է ցանկացած մակարդակում»,-հայտարարել է ՌԴ Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Միխայիլ Դելյագինը: «Եթե հայկական կողմն այնպես է վերաբերվում Ադրբեջանին, ինչպես ռուսաստանաբնակ ադրբեջանցիները Հայաստանին, ապա դա անհնար է»,-ասել է նա: Սակայն, նա նշել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները դանդաղ, բայց կարգավորվում են, հայտնում է 1news.az-ը: