Տիգրան Սարգսյանը պատրաստ է ՀՀԿ որոշմամբ գլխավորել կուսակցության ցուցակը խորհրդարանական ընտրություններում

Տիգրան Սարգսյանը պատրաստ է ՀՀԿ որոշմամբ գլխավորել կուսակցության ցուցակը խորհրդարանական ընտրություններում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստ է գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրացուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եթե կուսակցությունը համապատասխան որոշում ընդունի: «Ես պարտավոր եմ կատարել մեր կուսակցության որոշումը: Եվ ինչ որոշի կուսակցությունը, այն էլ կլինի. իմ ցանկությունները կհամապատասխանեն կուսակցության որոշմանը»,- հայտնել է նա լրագրողներին Ազգային Ժողովում: Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել այն հարցը, թե ով կգլխավորի կուսակցական ընտրացուցակը խորհրդարանական ընտրություններում:

Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքները: Նրա խոսքով` ընտրությունների նախաշեմին յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում իր պայքարի ռազմավարությունը:

Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ազատ ելումուտին հրապարակ: ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցերը կշարունակվեն 7 օր, այնուհետև կընդունվի որոշում դրանց շարունակման կամ դադարեցման մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---