5 հոկտեմբերի 2011 - 21:18 AMT
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը

Մի քանի ժամ առաջ 84 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Օգոստոսի սկզբին հայ պարարվեստի լեգենդը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բուժման կուրս էր անցել: Խանամիրյանը երկար տարիներ Պարի պետական համույթի մենակատարն էր, այնուհետև` գեղարվեստական ղեկավարը, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահը։