Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հաղթել է Էլվին Մամիշաձեին և դուրս եկել Բաքվում ԱԱ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հաղթել է Էլվին Մամիշաձեին և դուրս եկել Բաքվում ԱԱ կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Միշա Ալոյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայ բռնցքամարտիկը (52կգ) 1/4 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Էլվին Մամիշաձեի հետ: Չնայած, որ Ալոյանն առաջին ռաունդում զիջեց մրցակցին 3:4 հաշվով, մնացած երկու ռաունդներում նա հավաքեց իր ուժերն ու 14:12 ընդհանուր հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Այսպիսով, Ալոյանը առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ և համապատասխանաբար Օլիմպիական ուղեգիր նվաճեց: Մինչ այդ կիսաեզրափակիչ է դուրս եկել դարձյալ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայազգի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (49կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---