ԵԽԽՎ-ն վերջնականապես փակել է Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների էջը

ԵԽԽՎ-ն վերջնականապես փակել է Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների էջը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառության մասին» բանաձև է ընդունել: Բանաձևն ընդունվել է քվեարկության 40 «կողմ» և 3 «դեմ» արդյունքով: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Վեհաժողովը գտնում է, թե Հայաստանում հայտարարված համաներումը նոր խթան է հանդիսանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 մարդկանց մահվան հանգամանքների հետաքննության համար: Բացի դրանից, ընդգծվում է, որ ընդդիմության և իշխանության միջև կառուցողական երկխոսության մեկնարկը նշանակում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մասին գլուխը կարելի է փակված համարվել: Վեհաժողովը ողջունում է Հայաստանի իշխանությունների ցուցաբերած քաղաքական կամքը, «և այդ հարցի լուծմանն ուղղված բոլոր քաղաքական ջանքերը, որոնք համապատասխանում են Եվրոպայի խորհրդի չափանիշներին և խորհրդատվություններին»: Փաստաթղթում նշվում է, որ 2008թ. իրադարձություններն ու դրանց հետևանքները հստակ առաջնահերթություններ են սահմանել, որոնք արտահայտվում են երկրի ժողովրդավարացման, իսկական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացման, ժողովրդավարական քաղաքական մթնոլորտի ստեղծման մեջ, որը առաջ կբերի հայ հասարակության վստահությունը:

Բանաձևը հիմնված է Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ալեքս Ֆիշերի զեկույցների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---