Անի Ամիրաղյանը դուրս է եկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթի թենիսի մրցաշարի երրորդ փուլ

PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը շարունակում է վստահ ելույթները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթի Futures դասի երևանյան միջազգային մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար դոլար է:

Երկրորդ փուլում հայ թենիսիստուհին 7:5, 7:6 հաշվով հաղթեց ուկրաինուհի Օլգա Յանչուկին:

Այս մրցաշարից հետո Անի Ամիրաղյանը հոկտեմբերի 10-16 կմասնակցի Play City Cup երևանյան մրցաշարին, որի հիմնադրամը 10 հազար դոլար է: Այնուհետև թեինսիստուհին կհանգստանա, քանի որ մի քանի մրցաշարից հետո հարկ կլինի վերականգնել ուժերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---